«ԱՄՆ դեսպանների՝ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամն» աջակցել է եզակի ձեռագրերի և արխիվային վավերագրերի պահպանության աշխատանքներին Մատենադարանում

Հույս ունենք՝ 2027-ին նոր միջուկային էներգաբլոկի ընտրման ուղղությամբ կունենանք որոշակիություն․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ նախկին գլխավոր դատախազին մեղադրանք է ներկայացվել Վահրամ Խորխոռունու սպանության վերաբերյալ քրեական վարույթով

ՔՊ խմբակցության նիստում քննարկվել են նոր Սահմանադրության հրապարակված նախագծին առնչվող հարցեր

«ԱՄՆ դեսպանների՝ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամն» աջակցել է եզակի ձեռագրերի և արխիվային վավերագրերի պահպանության աշխատանքներին Մատենադարանում

Հույս ունենք՝ 2027-ին նոր միջուկային էներգաբլոկի ընտրման ուղղությամբ կունենանք որոշակիություն․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ նախկին գլխավոր դատախազին մեղադրանք է ներկայացվել Վահրամ Խորխոռունու սպանության վերաբերյալ քրեական վարույթով

ՔՊ խմբակցության նիստում քննարկվել են նոր Սահմանադրության հրապարակված նախագծին առնչվող հարցեր

Հայկական կայքերի վրա հարձակման հեղինակները ներկայացել են որպես թուրքական հաքերային խմբավորում

ԼԼիլիթ Ասատրյան

Հայաստանյան լրատվական կայքերի դեմ օրեր առաջ իրականացված հարձակման հեղինակները ներկայացել են որպես թուրքական հաքերային խմբավորում: Հարձակման արդյունքում նրանք վերահասցեավորել էին կայքերը, և մուտք գործելիս անձը հայտնվում էր թուրք հաքերների ստեղծած ռեսուրսում:

Արթուր Պապյան (CyberHUB-ի համահիմնադիր) - Մի տեղ ուղղակի Թուրքիա, Մուսթաֆա Աթաթուրք, այ էսպիսի սիմոլիկա էր, մեկ այլ տեղում տեսնում էինք որ ադրբեջանական դրոշ էլ էր հայտնվել, դրա համար շատ հստակ ասել` սա միայն թուրքերն են, թե թուրք-ադրբեջանական ինչ-որ կոորդինացված գրոհ է, դժվար է:

Մեդիափորձագետի խոսքով՝ նմանատիպ հարձակումները որոշակի գործոններով են պայմանավորված.

Արթուր Պապյան - Իրականում թուրքերը Հայաստանի դեմ հարձակումներում էդքան էլ ակտիվ չեն, սովորաբար իրենք ակտիվանում են, երբ հայ-ադրբեջանական ինչ-որ կոնտեքստներ են լինում, հայերի դեմ թուրքերը ավանդաբար ակտիվանում էին նախկինում Հայոց ցեղասպանության հիշատակի օրը՝ ապրիլի 24-ին, և երբ ԱՄՆ-ում կամ Ֆրանսիայում ինչ-որ բանաձևեր էին ներմուծվում, մտցվում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ուղղությամբ, 2020թ.-ին, օրինակ, հուլիսին և նաև 44-օրյա պատերազմի օրերին թուրքերը ակնհայտ ցուցադրում էին իրենց աջակցությունը ադրբեջանցիներին և հատկապես բանկային սեկտորի դեմ հայաստանյան որոշակի ակտիվություն էին ցուցաբերում:

Պապյանի խոսքով՝ հաքերային հարձակումները ամբողջությամբ կանխարգելել հնարավոր չէ, քանի որ պաշտպանությունը ուժեղացնելու ուղղությամբ ինչ-որ քայլ անելուց հետո հաքերները կայքերը կոտրելու հերթական ձևերն են մտածում:

Արթուր Պապյան - Մեդիաների դեպքում, իհարկե, կարող է օգնել այն, որ մեդիաները ունենան որակյալ մասնագետներ, ում հետ աշխատեն, պարբերաբար անցնեն անվտանգության աուդիտներ, իրենց համակարգերը ամրապնդեն, ունենան աշխատակիցների համար անվտանգության քաղաքականություն, որտեղ աշխատակիցները հստակ իմանան՝ իրենցից ինչ է ակնկալվում, ինչ տիպի գաղտնաբառեր պահեք, ինչպես ամրապնդեք ձեր օգտահաշիվները:

Արթուր Պապյանը նշում է՝ աշխարհի բոլոր երկրներում ինչպես պետական հաքերային խմբավորումների, այնպես էլ սովորական հանցագործ հաքերների ակտիվություն կա: Հայաստանում, օրինակ, վերջերս ակտիվացել են տարբեր սոցիալական ցանցերով քարտի տվյալներ ստանալու, գումար կորզելու դեպքերը: Դրանցից հնարավորինս զերծ մնալու համար պետք է միացնել երկգործոն անվտանգություն, չբացել կասկածելի հղումներ, չտրամադրել անձնական տվյալներ:

Հեղինակ` Լիանա Խաչատուրյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում