ՊԵԿ-ը կանխել է չհայտարարագրված ապրանքների տեղափոխման փորձը

ԼԼիլիթ Ասատրյան

ԵԱՏՄ անդամ երկրից ներմուծված ապրանքների մաքսային հսկողության արդյունքում բացահայտվել է  մաքսային կանոնների խախտման նոր դեպք: Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ-ից:

«Օրերս ՌԴ-ից ՊԵԿ Հյուսիսային մաքսատուն-վարչության Բավրայի մաքսային կետ-բաժին  ժամանած  բեռնատարի վարորդը` ՀՀ քաղաքացի Հ. Ի.-ն, ներկայացրել է ՌԴ Վերին Լարս անցակետում լրացված տարանցման հայտարարագիրը և ուղեկցող փաստաթղթերը։ Մեքենայի կշռման արդյունքում հայտնաբերվել է ապրանքի շուրջ 600 կգ քաշի տարբերություն։ Մեքենան ուղեկցվել է խոր զննման անգար, որտեղ Հյուսիսային մաքսատուն-վարչության Բավրայի մաքսային կետ-բաժնի և մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների հետ համատեղ ենթարկվել է մաքսային զննման։ Արդյունքում պարզվել է, որ հայտարարագրված 305 կգ էլեկտրասարքավորումների փոխարեն՝ բեռնատարում եղել են 209 կգ էլեկտրասարքավորումներ, իսկ հայտարարագրված 830 կգ տնային իրերի փոխարեն՝ ընդամենը 167 կգ է առկա եղել: Մաքսային զննման արդյունքում պարզվել է, որ վարորդի կողմից չեն հայտարարագրվել 2086 զույգ մարզական կոշիկ և 187 կգ  հանդիսությունների համար նախատեսված հրավառության պարագաներ։

Փաստի առթիվ  Բավրայի մաքսային կետ-բաժնի և մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն՝ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 316-րդ հոդվածի հատկանիշներով։ Ապրանքներն ի պահ են վերցվել ՀՀ ՊԵԿ ՀՄՎ Բավրայի մաքսային կետ-բաժնում»,- ասված է հաղորդագրության մեջ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում