ԼԼիլիթ Ասատրյան

Հայրենադարձությունը գուցե հայրենասիրություն է, բայց ավելի շատ՝ Ինքնասիրություն. Աննա Հակոբյան

Հայրենադարձությունը գուցե հայրենասիրություն է, բայց ավելի շատ՝ Ինքնասիրություն. Աննա Հակոբյան

Երևանում բացվեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Հայրենադարձության և ինտեգրման առաջին կենտրոնը։ Բոլորիս մաղթում եմ, որ այս կենտրոնում այնպիսի հերթեր գոյանան, որ Կառավարությունը ստիպված լինի տասնյակներով նորերը բացել։ Այդ մասին ասված է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի Ֆեյսբուքի էջում:

 
Հնարավոր է սա 11 people նկարն է

 

«Վերջին հինգ տարիների ընթացքում լինելով Սփյուռքի հարյուրավոր համայնքներում և հանդիպելով հազարավոր հայրենակիցների՝ ինքս ինձ համար վաղուց արձանագրել եմ.

 

Նրանց բոլորին միավորում է մեկ բան։

 
Հնարավոր է սա 8 people նկարն է
 

Անկախ կրթությունից, սոցիլական շերտից, հասարակական դիրքից, ունեցվածքից, ապրուստի միջոցների ավելցուկից կամ պակասությունից նրանց բոլորի հայացքները նույն բանի մասին են։

 

Եվ դա կարոտը չէ։

 

Դա կիսատությունն է։

 

Անլիարժեքությունը։

 

Ինչ-որ մի շատ կարևոր բանի բացակայությունը։

 
Հնարավոր է սա 10 մարդ and նորությունների բաժին նկարն է
 

Լավ լուրն այն է, որ այդ կարևոր բանը միֆ չէ և ոչ էլ ուղեղային մորմոք, և ոչ էլ միրաժ, ֆիկցիա կամ սրտի հիվանդություն։ Այն խիստ իրական է և շոշափելի և ունի անուն՝ Հայաստանի Հանրապետություն։

 
Հնարավոր է սա 14 մարդ and լուսավորություն նկարն է
 

Հայրենադարձությունը գուցե հայրենասիրություն է, բայց թերևս ավելի շատ՝ Ինքնասիրություն»,- գրել է Աննա Հակոբյանը։

 
Հնարավոր է սա 11 people նկարն է

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում