ՎՎարդուհի Հարությունյան

Լիբանանի խորհրդարանը կրկին չի կարողացել երկրի նախագահ ընտրել

Լիբանանի խորհրդարանը կրկին չի կարողացել երկրի նախագահ ընտրել

Լիբանանի Ներկայացուցիչների պալատում տեղի ունեցած քվեարկության արդյունքում այսօր Հանրապետության նոր ղեկավար չի ընտրվել:

Խոսնակ Նաբիհ Բերիի խոսքով՝ նախագահի թեկնածուներից ոչ մեկը չի կարողացել իր համար ապահովել խորհրդարանի 128 անդամից 65-ի աջակցությունը, իսկ 47 պատգամավոր քվեատուփերի մեջ է գցել դատարկ քվեաթերթիկներ:

Պատգամավորների պալատում Լիբանանի նախագահի ընտրություններն անցկացվել են հինգերորդ անգամ, առաջին փուլը կայացել էր սեպտեմբերի 29-ին: Գեներալ Միշել Աունի պաշտոնավարումն ավարտվել էր հոկտեմբեի 31-ին: Նա պետության ղեկավարի պաշտոնն զբաղեցրել է ավելի քան վեց տարի: Լիբանանի Սահմանադրության համաձայն՝ Հանրապետության ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես կատարում է կառավարությունը՝ վարչապետ Նաջիբ Միքաթիի գլխավորությամբ:

Հեղինակ՝ Կարեն Սիմոնյան

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում