ՎՎարդուհի Հարությունյան

Գուտերեշն աջակցություն է հայտնել Երևանի և Բաքվի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու ջանքերին

Գուտերեշն աջակցություն է հայտնել Երևանի և Բաքվի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու ջանքերին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանն աջակցություն է հայտնել Երևանի և Բաքվի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու ջանքերին։

«Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակի շուրջ: Գլխավոր քարտուղարը հույս է հայտնել, որ հրադադարի ռեժիմը չի խախտվի»,- ասված է Գուտերեշի գրասենյակի հաղորդագրության մեջ:

Գլխավոր քարտուղարը նաև մտահոգություն է հայտնել, որ Ուկրաինայում զարգացումների պատճառով այժմ ավելի դժվար է կարգավորել մյուս կարևոր ճգնաժամերը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում