ՄՄարիամ Մխիթարյան

ՆԱՏՕ-ն ձգտում է թույլ չտալ Ռուսաստանի հաղթանակն Ուկրաինայում. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ն ձգտում է թույլ չտալ Ռուսաստանի հաղթանակն Ուկրաինայում. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի երկրները պետք է շարունակեն օգնություն տրամադրել Ուկրաինային, որպեսզի թույլ չտան Ռուսաստանի հաղթանակը՝ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ սեպտեմբերի 9-ին Բրյուսելում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպման արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիսում:

«Եթե Ռուսաստանը դադրեցնի ռազմական գործողությունները, կլինի խաղաղություն: Եթե Ուկրաինան դադարեցնի ռազմական գործողությունները, կդադարի գոյություն ունենալ որպես ինքնիշխան պետություն: Դա վատ կլինի ոչ միայն Ուկրաինայի համար, այլև՝ վտանգավոր ՆԱՏՕ-ի բոլոր երկրների համար»,- ասել է դաշինքի ղեկավարը։

Ռամշտայն ավիաբազայում կայացած հանդիպման ժամանակ, որտեղ հավաքվել էին գրեթե 50 երկրի ներկայացուցիչներ՝ մասնակցելու Ուկրաինայի պաշտպանության հարցերով կոնտակտային խմբի հինգերորդ նիստին, Ստոլտենբերգը ողջունել է փաստը, որ ՆԱՏՕ-ի անդամները շարունակում են ավելացնել Կիևին ռազմական, ֆինանսական ու հումանիտար աջակցությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում