ՄՄարիամ Մխիթարյան

Թբիլիսիի քաղաքապետարանը հուլիսի 31-ից դադարեցնում է Ուկրաինայի քաղաքացիներին անվճար բնակարան տրամադրելը

Թբիլիսիի քաղաքապետարանը հուլիսի 31-ից դադարեցնում է Ուկրաինայի քաղաքացիներին անվճար բնակարան տրամադրելը

Թբիլիսիի քաղաքապետարանը որոշել է հուլիսի 31-ից դադարեցնել հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո Վրաստան տեղափոխված Ուկրաինայի քաղաքացիներին անվճար բնակարանով ապահովելու ծրագիրը։ Փոխարենը նրանց կտրամադրվի ամսական 300 լարի (ավելի քան 105 դոլար) նպաստ՝ երկուշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել են Թբիլիսիի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։

Ծրագիրը մեկնարկել էր մարտի 1-ին։ Այս ընթացքում քաղաքային իշխանությունները հյուրանոցներում տեղավորել են ավելի քան 5100 մարդու։ 2300-ից ավելի ուկրաինացիներ էլ շարունակում են մնալ հյուրանոցներում։ Թբիլիսիի քաղաքապետարանի վրա ուկրաինացիների անվճար բնակությունն արժեցել է 11 մլն լարի (ավելի քան 3,8 մլն դոլար):

Ուկրաինայի քաղաքացիները շարունակում են անվճար օգտվել հասարակական տրանսպորտից և Թբիլիսիի քաղաքապետարանի ենթակայության այլ հաստատություններից։ Դպրոցականների համար ուկրաինական դասարաններ են բացվել Թբիլիսիում և Բաթումում։ Վրաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Անդրեյ Կասյանովն ասել էր, որ այս տարվա փետրվարից հանրապետությունն ընդունել է ավելի քան 25 հազար ուկրաինացի փախստականի։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում