ՄՄարիամ Մխիթարյան

ԵՄ-ն կոնսենսուսի է հասել Ուկրաինային թեկնածուի կարգավիճակ տալու հարցում. Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչ

ԵՄ-ն կոնսենսուսի է հասել Ուկրաինային թեկնածուի կարգավիճակ տալու հարցում. Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչ

Եվրամիության երկրները լիակատար կոնսենսուսի են հասել Ուկրաինային անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հարցում։ Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ եվրոպական հարցերով նախարար-պատվիրակ Կլեման Բոնը՝ գրում է ՌԻԱ Նովոստին։

Ավելի վաղ Bloomberg-ը գրել էր, որ Եվրամիության երկրները մտադիր են այս շաբաթ Ուկրաինային տրամադրել դաշինքին միանալու թեկնածուի կարգավիճակ։

ԵՄ անդամ դառնալու հույսը չի կորցնում Վրաստանը: Հազարավոր վրացիներ հավաքվել են երկրի խորհրդարանի մոտ՝ ցույց տալու իրենց պատրաստակամությունը՝ դառնալու եվրոպական ընտանիքի մաս։ Վրաստանը սպասում է Եվրոպական խորհրդի վերջնական որոշմանը մինչև շաբաթվա վերջ, և այս ակցիայով քաղաքացիները որոշել են իրենց հավատարմությունը ցուցաբերել արևմտյան արժեքներին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում