Ստոլտենբերգը Մարինի հետ քննարկել է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցելու հեռանկարը

Ստոլտենբերգը Մարինի հետ քննարկել է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցելու հեռանկարը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Վաշինգտոնում Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինի հետ քննարկել է Հյուսիսատլանտյան դաշինքին երկրի անդամակցության հեռանկարը: Այս մասին նա հայտնել է Twitter-ի իր միկրոբլոգում:

«Քննարկել ենք Թուրքիայի մտահոգությունները հաշվի առնելու և  ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության հայտերը առաջ մղելու անհրաժեշտությունը»,- գրել է Ստոլտենբերգը:

ՆԱՏՕ-ում Ֆինլանդիայի և Շվեդիայի դեսպանները մայիսի 18-ին կազմակերպության գլխավոր քարտուղարին պաշտոնապես հանձնել են իրենց պետությունների անդամակցության հայտերը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան չի աջակցի Հյուսիսատլանտյան դաշինքին այդ երկրների անդամակցությանը, քանի դեռ Ստոկհոլմն ու Հելսինկին չեն փոխել իրենց վերաբերմունքը Քրդստանի աշխատավորական կուսակցության նկատմամբ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում