«ԱՄՆ դեսպանների՝ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամն» աջակցել է եզակի ձեռագրերի և արխիվային վավերագրերի պահպանության աշխատանքներին Մատենադարանում

Հույս ունենք՝ 2027-ին նոր միջուկային էներգաբլոկի ընտրման ուղղությամբ կունենանք որոշակիություն․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ նախկին գլխավոր դատախազին մեղադրանք է ներկայացվել Վահրամ Խորխոռունու սպանության վերաբերյալ քրեական վարույթով

ՔՊ խմբակցության նիստում քննարկվել են նոր Սահմանադրության հրապարակված նախագծին առնչվող հարցեր

«ԱՄՆ դեսպանների՝ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամն» աջակցել է եզակի ձեռագրերի և արխիվային վավերագրերի պահպանության աշխատանքներին Մատենադարանում

Հույս ունենք՝ 2027-ին նոր միջուկային էներգաբլոկի ընտրման ուղղությամբ կունենանք որոշակիություն․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ նախկին գլխավոր դատախազին մեղադրանք է ներկայացվել Վահրամ Խորխոռունու սպանության վերաբերյալ քրեական վարույթով

ՔՊ խմբակցության նիստում քննարկվել են նոր Սահմանադրության հրապարակված նախագծին առնչվող հարցեր

Գիտությանը առնչվող պետական ծրագրերը հեղափոխական էին. նախարար

ԼԼիլիթ Ասատրյան

Ատեստավորման գործընթացին մասնակցած 996 ուսուցչից 474-ը ստանում է 30-50 % հավելավճար: Ծրագիրը կշարունակվի: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը, Ազգային ժողովում ներկայացնելով կառավարության ծրագրի 2021-ի կատարման իր ոլորտի հաշվետվությունը, հեղափոխական համարեց գիտությանը առնչվող պետական ծրագրերը:

Վահրամ Դումանյան (ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար) - Գիտության բյուջեն 83 տոկոս ավելացնելով, նման շեշտակի վերաբերմունքի փոփոխություն՝ ամրագրված բյուջեով, ընդհանրապես չի եղել, նախադեպ չի եղել: Շեշտակի նման մոտեցումը ենթադրում է նման արդյունք, ինչը մենք ակնկալում ենք: Որպես առաջին քայլ՝ գիտաշխատողների աշխատավարձերը կբարձրանան, կարգով են բարձրանում, ոչ թե սիմվոլիկ, այլ հարյուրների տոկոս, 165 տոկոս և այլն:

Հայաստանն ունի 50, հարևան Իրանը՝ 44 բուհ. արձագանքելով Տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղի վերաբերյալ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանի հարցին՝ նախարարն ասաց՝ բուհը փակելու որոշում այս պահին չկա, հարցը քննարկվել է բուհի գիտական, կառավարման խորհրդում, որոշվել է այս տարի չկազմակերպել ընդունելություն, տեղեկանքն ուղարկվել է նախարարություն: Հիմնավորումներն, ըստ նախարարի, համոզիչ են:

2021-ին սկսվել է 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման լայնածավալ ծրագրի իրագործումը. նախորդ տարվա սուբվենցիոն ծրագրերով սկսվել է 27 մանկապարտեզի կառուցման և նորոգման աշխատանք։ 4 մանկապարտեզի կառուցումը, 10-ի նորոգումն ավարտվել են անցյալ տարի: 2022-ի ծրագրում ներառված է 73 դպրոց և 10 մանկապարտեզ։

Ժաննա Անդրեասյան (ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ) - Ինչ վերաբերում է չափանիշներին` ինչպես են ընտրվում այդ մանկապարտեզները, քանի որ ծրագրերը տարբեր են, չափանիշները տարբեր են: Օրինակ՝ մոդուլային մանկապարտեզների կառուցման ծրագրի հիմնական շեշտադրումը դրված էր առավել մեծ պահանջարկով համայնքներում կարիքը բավարարելուն, հաշվի են առնվել երեխաների թիվը:

2021-ԻՆ ՇՈՒՐՋ 3 000 ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁ ՍՏԱՑԵԼ Է ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը ներկայացրեց գրասենյակի 2021-ի հաշվետվությունը: «Քայլ դեպի տուն» ծրագրին մասնակցել է 24 երկրի 400 սփյուռքահայ պատանի: «իԳործ» ծրագրի 87 մասնակցից 70% հայրենադարձվել է: Մասնագետները ներգրավված են եղել 16 գերատեսչությունում: «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրով ժամանել է 20 երկրի 16 մասնակից:

Զարեհ Սինանյան (Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար) - 2021 թվականին շուրջ 3000 հայրենադարձ գրասենյակից ստացել է աջակցություն՝ քաղաքացիություն ստանալու գործընթացի, անձնական գույքը Հայաստան տեղափոխելու, երեխաների կրթության, աշխատանքգտնելու և այլ հարցերով:

Լիլիթ Գալստյան (ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր) - Արդեն հայտնի է, որ ունենալու ենք մեծ հոսք, բեկուն աշխարհով, գրասենյակը հայրենադարձության հայեցակարգի վրա աշխատում է, թե ոչ:

Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու՝ գրականության տպագրության համար հումքի ներմուծումն ավելացված արժեքի հարկից ազատելու՝ Աղվան Վարդանյանի առաջարկին հանձնաժողովը ձեռնպահ քվեարկեց:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում