Եղեգնաձորում և Վայքում իրականացված ուժեղացված ծառայության արդյունքները

ԼԼիլիթ Ասատրյան

Մարտի 7-ին ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության Եղեգնաձորի բաժնի, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի, ինչպես և ռազմական ոստիկանության տարածքային ստորաբաժանման ծառայողները Եղեգնաձորի բաժնի սպասարկման տարածքում իրականացրել են ուժեղացված ծառայություն։

Միջոցառման ընթացքում ստուգվել են մի քանի տասնյակ տրանսպորտային միջոցներ։ Հայտնաբերվել են դանակներ, մահակներ և այլն։ Ճանապարհային երթևեկության տարբեր կանոնների խախտումների փաստերով կազմվել է 9 արձանագրություն։

Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 2 տրանսպորտային միջոց։ Բացահայտվել է նաև հանցագործության 1 դեպք։

Ուժեղացված ծառայություն է իրականացվել նաև ոստիկանության Վայքի բաժնի սպասարկման տարածքում։ Միջոցառմանը բաժնի ծառայողներից բացի ներգրավված են եղել ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության ծառայողներն ու մարզը սպասարկող ճանապարհային ոստիկանները։ Ստուգվել է մի քանի տասնյակ մեքենա։ Հայտնաբերվել է գազային ատրճանակ ու դանակ։

Նմանօրինակ միջոցառումները պարբերական են։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում