Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հեքիաթ է ընթերցել դպրոցականների համար

ԼԼիլիթ Ասատրյան

Երեխաների ցանկությամբ և գրադարանի նախաձեռնությամբ Չարենցավանի, Բջնիի, Հրազդանի դպրոցականների համար այս անգամ հեքիաթ էր ընթերցում վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:

Վարչապետի տիկնոջ առաջարկությամբ հանդիպումը երկարեց. էլ ինչ հեքիաթի ընթերցում՝ առանց թումանյանական տողերի:

Աննա Հակոբյան (ՀՀ վարչապետի տիկին) - Եթե դուք Աստծուն աղոթում եք, բան եք խնդրում, պետք է խնդրեք իմաստություն:

Աննա Հակոբյանի խորհրդին երեխաներն արձագանքում են՝ ինչքան շատ լինեն իմաստունները, այնքան ուժեղ կլինի մեր երկիրը: Հանդիպման ավարտին խոստացան ավելի շատ կարդալ, շատ հարցեր տալ, պրպտել-գտնել պատասխաններ, ոչ միայն ասել, այլև գործով մաքուր պահել տունն ու բակը, չհանձնվել, բայց ամենից առաջ՝ լավ սովորել:

Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում