Երևանի մետրոպոլիտենը 41 տարեկան է

ԼԼիլիթ Ասատրյան

Հովհաննես Հակոբյան (մեքենավար) - 1 տարի ա, որ մեքենավար եմ, բայց ընդհանուր 18 թ.-ից աշխատում եմ մետրոպոլիտենում: 25 տարեկան եմ:

41 տարեկան մետրոպոլիտենի ամենաերիտասարդ աշխատակիցներից մեկն է Հովհաննեսը:

«Չարբախի», ապա՝ «Բարեկամության» կայարանապետից մինչև մետրոպոլիտենի տնօրենի պաշտոնակատար:

Գևորգ Ավետիսյանը իր օրինակով է վստահեցնում՝ անկախ տարիքից՝ եթե հայտնվես մետրոպոլիտենում՝ դժվար այնտեղից էլ դուրս գաս:

Մետրոպոլիտենի մոտ 950 աշխատակիցների մեծ մասը տասնամյակներ է՝ ինչ կառույցում է: Վերջին տարիներին, սակայն, երիտասարդները ավելի շատ են հետաքրքրվում մետրոյով:

Անխափան երթևեկությունը ապահովելու համար մետրոյում ամեն օր 24 ժամ են աշխատում: Այդպես՝ 1981 թ. մարտի 7-ից, երբ բացվեց առաջին 5 կայարանը: Ի դեպ, կառուցումը տևել է երկար, այն սկսվել էր 1972 թ., շարունակել է ընդլայնվել մինչև 1996 թ.։ 1996 թ. բացվեց մետրոպոլիտենի առայժմ վերջին՝ 10-րդ կայարանը՝ «Չարբախը»: Միակը՝ անկախության շրջանում: Խորհրդային տարիներին մշակված 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագիծը դեռ թղթի վրա է: Քաղաքապետարանից նշեցին՝ նախագիծը դեռ քննարկման փուլում է, հետագայում ավելի հստակ կլինեն զարգացումները: Ի դեպ, 41 տարվա ընթացքում մետրոպոլիտենը չի հիմնանորոգվել, չնայած այստեղ ամեն օր են նորոգման աշխատանքներ տանում:

Վագոնները պակասություն չեն անում, բայց նախատեսում են ավելացնել 3 վագոն ունեցող շարժակազմերի թիվը: Օրական 60-70.000 ուղևոր է անցնում այս շարժասանդուղքներով: Ավետիսյանը նշում է՝ դրանց մի մասի հիմնանորոգումը անհրաժեշտություն է:

Առավոտյան և երեկոյան պիկ ժամերին լրացուցիչ շարժակազմ է գծում լինի, որ կուտակումներ չլինեն: 6,5-7 րոպե միջակայք. գրաֆիկը հստակ է՝ չեն խախտել, եթե անգամ նկարահանում է:

Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում