Հիշատակի արարողություններ մարտի 1-ին զոհված ոստիկանների շիրիմներին

ԼԼիլիթ Ասատրյան

Մարտի 1-ի ողբերգական իրադարձություններից անցել է 14 տարի։ Զոհերի ու վիրավորների թվում նաև ոստիկանության ծառայողներ են եղել։ Զոհվել են ոստիկանության զորքերի զինծառայողներ մայոր Համլետ Թադևոսյանն ու սերժանտ Տիգրան Աբգարյանը։

Ոստիկանությունից հայտնում են, որ ամեն տարի մարտի 1-ին ոստիկանության զորքերի ղեկավարությունն ու զինծառայողներն այցելում են զոհված գործընկերների շիրիմներին, ծաղիկներ խոնարհում ու խնկարկում։ Համլետ Թադևոսյանը թաղված է Եղվարդում, Տիգրան Աբգարյանը՝ Խոր վիրապում։

Հիշատակի արարողություններին, ոստիկանության զորքերի ծառայողներից բացի, մասնակցել են նաև զոհված ոստիկանների հարազատները։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում