ՄՄարիամ Մխիթարյան

Պուտինն ի գիտություն է ընդունել Դոնեցկը և Լուգանսկը ճանաչելու կոչը. Պեսկով

Պուտինն ի գիտություն է ընդունել Դոնեցկը և Լուգանսկը ճանաչելու կոչը. Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայի կողմից Դոնեցկի և Լուգանսկի ճանաչման վերաբերյալ դիմում է ստացել, և այն նախագահի ուշադրության կենտրոնում է։ Այդ մասին այսօր հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Պատասխանելով փաստաթղթին արձագանքելու հեռանկարներին՝ Պեսկովը նշել է, որ «այդ հարցով հստակ կանոնակարգ գոյություն չունի»։

«Նախագահն ստացել է դիմումը և այն ի գիտություն է ընդունել»,- հայտարարել է Պեսկովը՝ հիշեցնելով, որ «ճանաչումն առնչություն չունի մինսկյան պայմանավորվածությունների հետ»։

Վլադիմիր Պուտինը նախօրեին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ մամուլի ասուլիսում ասել էր, որ Դոնեցկի և Լուգանսկի ճանաչումը Ռուսաստանի քաղաքացիների մեծամասնության օբյեկտիվ ցանկությունն է, սակայն դեռ հնարավորություններ կան իրականացնելու Մինսկի համաձայնագրերը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում