ՎՎարդուհի Հարությունյան

Թուրքմենստանի սահմանապահների և թալիբների միջև սահմանային բախում է տեղի ունեցել

Թուրքմենստանի սահմանապահների և թալիբների միջև սահմանային բախում է տեղի ունեցել

Թուրքմենստանի և Աֆղանստանի սահմանին հունվարի 3-ին թուրքմեն սահմանապահների և «Թալիբան» շարժման զինյալների միջև բախումներ են տեղի ունեցել: Փոխհրաձգությունից բացի, օգտագործվել են նաև հրթիռներ: Այդ մասին տեղեկացրել են թուրքմենական լրատվամիջոցները:

Միջադեպի պատճառը եղել է այն, որ Թուրքմենստանի սահմանապահ ծառայության աշխատակիցները կրակ են բացել թալիբների զինյալների վրա: Նշվում է, որ թալիբները դեպքի վայր են ժամանել՝ հետաքննելու խաղաղ բնակչի մահը, որին ենթադրաբար նույնպես սպանել են թուրքմեն սահմանապահները:

Տեղի բնակիչների խոսքով՝ կողմերի միջև փոխհրաձգությունը տևել է մի քանի ժամ։ «Թալիբանի» գրոհայինները մի քանի հրթիռ են արձակել Թուրքմենստանի ուղղությամբ: Կորուստների մասի դեռևս տեղեկություններ չեն հայտնում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում