«ԱՄՆ դեսպանների՝ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամն» աջակցել է եզակի ձեռագրերի և արխիվային վավերագրերի պահպանության աշխատանքներին Մատենադարանում

Հույս ունենք՝ 2027-ին նոր միջուկային էներգաբլոկի ընտրման ուղղությամբ կունենանք որոշակիություն․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ նախկին գլխավոր դատախազին մեղադրանք է ներկայացվել Վահրամ Խորխոռունու սպանության վերաբերյալ քրեական վարույթով

ՔՊ խմբակցության նիստում քննարկվել են նոր Սահմանադրության հրապարակված նախագծին առնչվող հարցեր

«ԱՄՆ դեսպանների՝ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամն» աջակցել է եզակի ձեռագրերի և արխիվային վավերագրերի պահպանության աշխատանքներին Մատենադարանում

Հույս ունենք՝ 2027-ին նոր միջուկային էներգաբլոկի ընտրման ուղղությամբ կունենանք որոշակիություն․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ նախկին գլխավոր դատախազին մեղադրանք է ներկայացվել Վահրամ Խորխոռունու սպանության վերաբերյալ քրեական վարույթով

ՔՊ խմբակցության նիստում քննարկվել են նոր Սահմանադրության հրապարակված նախագծին առնչվող հարցեր

Կամավոր ատեստավորման թեստերի ու ժամանակի օպտիմալ հարաբերակցություն կլինի. Ժաննա Անդրեասյան

ԼԼիլիթ Ասատրյան

Կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն ամփոփեց 2021 թվականի աշխատանքը:

Նախադպրոցական կրթության ոլորտ

Կառավարության հնգամյա ծրագիրն ամրագրում է, որ երեխաների առնվազն 85 տոկոսը պետք է ընդգրկվի նախադպրոցական ծրագրերում, որը պետք է ապահովեն բոլոր բնակավայրերում:

Ժաննա Անդրեասյան (ԿԳՄՍ նախարարի տեղակալ) - Առաջին ծրագիրը, որի մասին կուզեի շեշտել, մոդուլային մանկապարտեզների ծրագիրն է, որի շրջանակում Կառավարությունը հաստատել է 20 բնակավայրերի ցանկ, որտեղ կառուցվում են մոդուլային մանկապարտեզներ, և դրանք տարբեր փուլերում են:

Նախադպրոցական տարիքի փոքրաթիվ երեխաներ ունեցող 10 բնակավայր էլ ապահովվել է այլընտրանքային ծառայություններով: Ծրագիրն առաջարկում են համայնքները, իրականացնում պետական դրամաշնորհով: Անդրեասյանը բովանդակային բարեփոխումներից առանձնացրեց, օրինակ, նախադպրոցական կրթության չափորոշիչը, որից հետո մշակվել ու հաստատվել են կրթական ծրագրերը:

Առջևում դրանց փորձարկման հերթն է:

Ժաննա Անդրեասյան - Շատ ենք կարևորում ոլորտում վերապատրաստումների գործընթացը, և այստեղ էլ ունենք թե՛ նոր կարգերի մշակում և թե՛ պլանավորված աշխատանքներ, ըստ որի՝ արդեն եկող տարվանից կլինեն պարբերական վերապատրաստումներ պետական բյուջեի շրջանակում նույն տրամաբանությամբ, ինչպես որ իրականացվում է հանրակրթական դպրոցների ուսուցիչների համար:

Քննարկվում է ատեստավորման համակարգ ներդնել նաև նախադպրոցական հաստատություններում՝ աշխատավարձերի բարձրացման հնարավորությամբ: Մշակված կարգերի համաձայն՝ նախադպրոցական հաստատությունների մանկավարժները կընտրվեն մրցույթով, իսկ տնօրենները կհավաստագրվեն:

Հանրակրթության ոլորտ

Միայն 2021 թվականին պետական միջոցներով կառուցվում, հիմնանորոգվում ու նորոգվում է 88 դպրոց: Ավելի քան 30 դպրոց հագեցվել է գույքով, հարյուրավոր դպրոցներ ապահովվել են լաբորատորիաներով ու համակարգիչներով:

Բովանդակային փոփոխությունների վերաբերյալ էլ Ժաննա Անդրեասյանն ասաց.

Ժաննա Անդրեասյան - Այս տարի Կառավարությունը հաստատել է հանրակրթության նոր պետական չափորոշիչ, որը հիմնված է կարողունակությունների կամ կոմպետեցիաների վրա: Սա նշանակում է, որ մենք գիտելիքից անցում ենք կատարել դեպի գիտելիք, արժեք, հմտություն, դիրքորոշում համակարգը՝ դրանով սահմանելով մեր պահանջը դպրոցից, որ երեխային բավարար չէ միայն գիտելիք տալ: Եվ մենք պետք է կարողանանք նաև կիրառական դարձնել գիտելիքը, և մենք կարևոր պատասխանատվություն ենք կրում նաև արժեքների և դիրքորոշումների դաստիարակության համար:

Այս տարի փորձարկվեց ուսուցիչների կամավոր ատեստավորման ծրագիրը, որի շնորհիվ 30-50 տոկոսով բարձրացավ բավարար արդյունք գրանցածների աշխատավարձը: Փորձնական փուլից հետո քննարկվել են եղած խնդիրները և հաջորդ տարի հաշվի կառնվեն: Դրանք առաջին հերթին վերաբերում են թեստային առաջադրանքների ծավալին ու այդ առաջադրանքները կատարելու համար տրվող ժամանակին:

Ժաննա Անդրեասյան - Դա օպտիմալ հարաբերակցությունը չէր, այսինքն՝ ոչ թե անհնար էր այդ ծավալն անել այդ ժամանակում, այլ որ կարելի է ավելի օպտիմալ հարաբերակցություն սահմանել՝ մարդկանց մտածելու ավելի շատ ժամանակ ընձեռելու համար:

Քննարկվում է կամավոր ատեստավորում անցած ուսուցչի դրույքաչափը 108 հազար դրամից դարձնել 200 հազար, իսկ հավելավճարը կիրառել այդ գումարի նկատմամբ: Եթե սրան էլ գումարվի ուսուցչի որակավորման տարակարգի հավելավճարը,  ապա ուսուցչի աշխատավարձը կարող է հասնել 400 հազար դրամի:

Այս տարվա նորություններից մեկն էլ «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությունների նախագիծն է, որն ընդունվելու դեպքում ոլորտում քաղաքականությունը էապես կվերանայվի:

Արհեստագործական և միջին մասնագիտական կրթություն

Այստեղ պետական քաղաքականությունն է՝ ավելացնել տնտեսության գերակա ուղղություններում պահանջարկ ունեցող մասնագիտությունները՝ կրճատելելով իներցիոն բնույթ կրող մասնագիտությունների տեղերը: Այս ուսումնական տարում ներդրված նոր մասնագիտություններն են.

Ժաննա Անդրեասյան - Կաթիլային ոռոգման համակարգերի մոնտաժում, շահագործում, ռոբոտաշինության ուղղությամբ, գյուղացիական ֆերմերային տնտեսության կազմակերպման, անասնապահական և բուսաբուծության ուղղություններով, էլեկտրամոբիլային տրանսպորտի, տեխնիկական սպասարկման նորոգման ուղղությամբ:

Նախատեսվում է կամավոր ատեստավորման հնարավորություն ստեղծել նաև քոլեջների և ուսումնարանների հանրակրթական առարկաների ուսուցիչների համար:

Հեղինակ՝ Աննա Զախարյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում