ՆՆարե Ոսկանյան

Ապարանի, Սպիտակի, Սևանի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է

Ապարանի, Սպիտակի, Սևանի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 20-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Ապարանի, Սպիտակի, Սևանի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։
 
Աշոցքի տարածաշրջանի Թորոսգյուղ-Վարդաղբյուր ճանապարհահատվածը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Վարդենյաց լեռնանցքով երթևեկելու համար կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։
 
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում