Հայաստանի ներկայացուցիչ Մալենան հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթում

ՀՀայկարամ Նահապետյան

Րոպեներ առաջ ավարտվեց «Մանկական Եվրատեսիլը», Հայաստանի ներկայացուցիչ Մալենան «Քամի, քամի» երգով զբաղեցրեց առաջին հորիզոնականը: Նա հաղթեց ժյուրիի և առցանց քվեարկության արդյունքում: Հաջորդ տարի «Մանկական Եվրատեսիլը» տեղի կունենա Հայաստանում։

«Մանկական Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթին մասնակցում էր 19 երկիր։ Հայաստանի պատվիրակը ելույթ ունեցավ իններորդ համարի ներքո: 

Ըստ մրցույթի քվեարկության կարգի, որն անցկացվում էր դեկտեմբերի 17-ից jesc.tv կայքում, մասնակից երկիրը առցանց քվեարկության միջոցով կարող էր ձայն տալ նաև իր պատվիրակին: 

Քվեարկությունն ավարտվեց մրցույթի օրը՝ շոուից անմիջապես առաջ: Այն վերսկսվեց մրցույթի ընթացքում բոլոր ելույթներից հետո: Քվեարկությունը տևեց 15 րոպե: 

Ժյուրիի քվեարկության արդյունքում Հայաստանը 10-ական միավոր ստացավ Գերմանիայից, Ֆրանսիայից, Իսպանիայից, 5-ական միավոր՝ Վրաստանից, Մալթայից, 12 միավոր՝ Լեհաստանից, Պորտուգալիայից, 2-ական միավոր՝ Բուլղարիայից, Հյուսիսային Մակեդոնիայից, 6-ական միավոր՝ Ռուսաստանից, Ղազախստանից, Ալբանիայից, 7-ական միավոր՝ Իռլանդիայից, Ուկրաինայից, Նիդերլանդներից, 8 միավոր՝ Սերբիայից:

Հայաստանը 12 միավորը տվեց Վրաստանի մասնակցին:

Հեռուստադիտողի քվեարկության արդյունքում Մալենան վաստակեց 109 միավոր:

Հիշեցնենք՝ երգի երաժշտության հեղինակն է Դավիթ Բադալյանը, խոսքերի հեղինակներն են Վահրամ Պետրոսյանը, Դավիթ Բադալյանը, Մալենան և Դավիթ Ծերունյանը, երաժշտական պրոդյուսերը՝ Անուշիկ Տեր-Ղուկասյանը։

Երգի տեսահոլովակի ռեժիսորն է Արթուր Մանուկյանը, օպերատորը՝ Արթուր Ղարայանը, հագուստի դիզայները Արամ Նիկոլյանն է։

May be an image of 5 մարդ և people standing-ը
May be an image of 1 հոգի
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում