ԼԼիլիթ Սեդրակյան

ՃՏՊ Սիսիան-Երևան ավտոճանապարհին. կա զոհ և տուժած

ՃՏՊ Սիսիան-Երևան ավտոճանապարհին. կա զոհ և տուժած

Դեկտեմբերի 19-ին, ժամը 10:13-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Անգեղակոթ գյուղի շուկայի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին բախվել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Հ․, ծնված 1990 թ.) և «Iveco» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ ԻԻՀ քաղաքացի), ինչի հետևանքով «Mercedes» մակնիշի ավտոմեքենան մոտ 50 մ գլորվելով հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում։ Վերջինիս վարորդը տեղում մահացել է, իսկ ուղևոր Ս․ Զ․-ն (ծնված 1998 թ.) տեղի ուժերով հոսպիտալացվել է Սիսիան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և Գ․ Հ․-ի դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում