ԱԱրևիկ Աբելյան

Ահազանգ՝ «Զվարթնոց» օդանավակայանում պայթուցիկ սարքի տեղադրման մասին

Ահազանգ՝ «Զվարթնոց» օդանավակայանում պայթուցիկ սարքի տեղադրման մասին

Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։15-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում պայթուցիկ սարք է տեղադրված։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը, քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի հրշեջ-փրկարարական և ինժեներական ջոկատի հերթապահ խումբը, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական ջոկատը և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում