ԼԼիլիթ Գասպարյան

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 2784 նոր դեպք, մահացել է 53 պացիենտ

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 2784 նոր դեպք, մահացել է 53 պացիենտ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2784 նոր դեպք, գրում է jnews.ge կայքը:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 2070 մարդ: Մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 53 հիվանդ:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 51054 թեստավորում, որից 31443-ը՝ արագ, 19611-ը՝ ՊՇՌ թեստով:

Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են՝ օրականը՝ 5.45 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 7.11 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ 6.67 տոկոս:

Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 906965 դեպք, որից 854630 հիվանդ ապաքինվել է, 13024-ը՝ մահացել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում