Գողացել էր ընկերոջ պապի մեքենան ու վաճառել. Մուշի ոստիկանների բացահայտումը

ՀՀայկարամ Նահապետյան

Դեկտեմբերի 14-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Գյումրու մի բնակիչ ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում էր տվել, որ ժամը 13-16-ն ընկած ժամանակահատվածում Շչեդրինի փողոցից առևանգել են իր «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենան:

Օպերատիվ խումբը նշված փողոց մեկնեց։ Քրեական հետախույզների օպերատիվ աշխատանքի արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ գողությունը հնարավոր է՝ կատարած լինի Գյումրի քաղաքի Տիմիրյազև փողոցի 19-ամյա մի բնակիչ։ Հաղորդումից մեկ ժամ անց կասկածվողը հայտնաբերվեց և բերման ենթարկվեց ոստիկանության Մուշի բաժին։

Պարզվեց՝ նա ընկերոջ պապի «Ֆոլքսվագենն» առևանգելու նպատակով նախապես մեքենայից վերցրել էր պահեստային բանալին և դեկտեմբերի 14-ին փախցրել մեքենան։ Նույն օրը մեկնել էր Երևան և 400 դոլարով ու 50 հազար դրամով վաճառել մեքենան։

Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 7-ի սահմաններում, «Ֆոլքսվագենը» Երևանի Սիլիկյան թաղամասում հայտնաբերվել ու տեղափոխվել է ոստիկանության Մուշի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Հանգամանքները պարզվում են։

Քննությունը շարունակվում է:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում