ՄՄարիամ Մխիթարյան

Ճապոնիայում հրդեհի հետևանքով 27 մարդ կրիտիկական վիճակում է

Ճապոնիայում հրդեհի հետևանքով 27 մարդ կրիտիկական վիճակում է

Ճապոնիայի Օսակա քաղաքում հրդեհի հետևանքով տուժել է 28 մարդ: Նրանցից 27-ի վիճակը ծայրահեղ ծանր է։ Այս մասին հայտնում է Kyodo News գործակալությունը:

Հրդեհը բռնկվել է առավոտյան՝ քաղաքի առևտրային թաղամասում գտնվող ութհարկանի շենքի չորրորդ հարկում։ Տուժածների վիճակը բնութագրվում է «սրտի և թոքերի կանգ», որն իրականում կարող է մահ նշանակել։

Kyodo News-ը հայտնում է, որ շենքում գործում էր թերապևտիկ և հոգեբանական աջակցության կլինիկա։ Ոստիկանությունն էլ տեղեկացրել է, որ հրդեհը բռնկվել է 60-ն անց անհայտ տղամարդու թղթե տոպրակից հոսող հեղուկից: Չի բացառվում դիտավորյալ հրկիզման վարկածը: Իրավապահներն առայժմ չեն մեկնաբանել հետաքննության հանգամանքները։

Դեպքի վայր է ժամանել մոտ 70 հրշեջ և շտապօգնության մեքենա։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում