ԳԳայանե Թամամյան

Փակ է Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը

Փակ է Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։

Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է։

Դժվարանցանելի են Մաստարա-Գյումրի ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը (կցորդիչով բեռնատարների համար)։

Շիրակի մարզում, Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում, Թալին, Ապարան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում ձյուն է տեղում:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում