Չեղարկվել են դեկտեմբերի 20-ից հունվարի 31-ը Երևանից ՌԴ չվերթերը, մյուս ուղղություններով փոփոխություններ չկան. FLYONE ARMENIA

FLYONE ARMENIA ընկերությունից տեղեկացնում են, որ չեղարկվել են դեկտեմբերի 20-ից հունվարի 31-ը բացառապես Երևանից ՌԴ նախատեսված բոլոր չվերթերը։
Տարածված հայտարարությունում ընդգծվում է՝ պատճառը ընկերությունից անկախ ի հայտ եկած հանգամանքներն են, այդ թվում՝ ռուսական պատկան մարմինների՝ կորոնավիրուսի համաճարակին հակազդելու մտահոգությունները:
Ավիաընկերությունից վստահեցնում են, որ կապահովվի դեկտեմբերի 17-19-ը նախատեսված չվերթերի բոլոր ուղևորների արագ ու անվտանգ տեղափոխման հնարավորությունը նշանակման վայրեր, այնպես ինչպես արդեն իսկ ապահովել է դեկտեմբերի 15-ին ու 16-ին չեղարկված չվերթերի ուղևորների տեղափոխումը։
«Ընկերությունը չեղարկված չվերթերի բոլոր ուղևորներին առաջարկվում է գումարի ամբողջական վերադարձ կամ գումարի փոխանցում ուղևորի անունով FLYONE ARMENIA-ի ընկերության առցանց միջավայրի վիրտուալ դրամապանակում՝ տոմսի գումարի 120 %-ի չափով: Եթե տոմսը ձեռք է բերվել ճամփորդական գործակալության միջոցով, ընկերությունը խնդրում է դիմել գործակալություն՝ տոմսի վերադարձի կամ ժամկետների փոփոխության համար։









