ՀՀայկարամ Նահապետյան

Քննարկվել են արցախցիների զբաղվածության ապահովմանն առնչվող հարցեր

Քննարկվել են արցախցիների զբաղվածության ապահովմանն առնչվող հարցեր

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանի և մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

 

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են արցախահայության բնակապահովմանը, սոցիալական աջակցության ծրագրերի շարունակականությանը, ինչպես նաև արցախցիների զբաղվածության ապահովմանն առնչվող մի շարք հարցերի։

 

Քննարկվել են մանրամասներ, որոնց իրականացումը հնարավորություն կտա բարձրացնել գործող ծրագրերի արդյունավետությունն ու հասցեականությունը, ինչպես նաև նպաստել շահառուների կենսապայմանների բարելավմանն ու նրանց աշխատանքով ապահովմանը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում