ԳԳոհար Սարգսյան

Փոփոխություններ մաքսային և հարկային ծառայության ընդունելության ընթացակարգերում

Փոփոխություններ մաքսային և հարկային ծառայության ընդունելության ընթացակարգերում

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել  է ՀՀ ԱԺ ««Հարկային ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ու ««Մաքսային ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը նշել է, որ նախատեսվում է փոփոխություններ կատարել մաքսային և հարկային ծառայության ընդունելության ընթացակարգերում: Առաջարկվում է այդ մարմիններում կադրերի համալրումն իրականացնել նոր մոտեցումներով:

Սահմանվում է, որ կառուցվածքային փոփոխություններից հետո վերակազմակերպված կամ նոր ստեղծված ստորաբաժանման մաքսային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք կունենան մաքսային/ հարկային ծառայողի պատրաստման դասընթացը հաջողությամբ ավարտած, հավաստագիր ունեցող և ոլորտի ծառայողների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձինք:

ՊԵԿ համակարգում գործող ուսումնական հաստատության միջոցով նախատեսվում է կազմակերպել մաքսային ծառայողի պատրաստման դասընթացի մասնակցության համար ընդունելություն: Ենթաօրենսդրական ակտերով կկարգավորվեն ընդունելության կազմակերպման հետ կապված հարցերը: Համապատասխան պաշտոնների նշանակման համար նախատեսվում է ստեղծել հարցազրույցի անցկացման հանձնաժողով: Հարցազրույցի կհրավիրվեն ծառայողների թեկնածուների ցուցակում ընդգրկված 5 ամենաբարձր միավորներ ունեցող անձինք:

Պետական եկամուտների կոմիտեի նախագահի խոսքով` փոփոխությունների արդյունքում ակնկալվում է ունենալ մաքսային և հարկային ծառայողների կերպարի հանրային ընկալման փոփոխություն, հայտարարված հաստիքին համապատասխանող, անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներով և աշխատանքային կարողություններով օժտված կադրեր: Ի հաշիվ թեկնածուների ցուցակների` կլինի բարձր որակավորմամբ և մասնագիտական կարողություններով օժտված կադրային ռեզերվի մշտական առկայություն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում