ՆՆարե Թադևոսյան

Օտարերկրացիներին աշխատանքի թույլտվության տրամադրման ընթացակարգը դյուրին կդառնա գործատուների և օտարերկրացիների համար

Օտարերկրացիներին աշխատանքի թույլտվության տրամադրման ընթացակարգը դյուրին կդառնա գործատուների և օտարերկրացիների համար

Կառավարությունն ընդունել է որոշում, որի նպատակն է ներդնել էլեկտրոնային կառավարման համակարգ՝ օտարերկրացի աշխատողների ներգրավման միասնական էլեկտրոնային հարթակ։ 

Ըստ հիմնավորման՝ օտարերկրացի աշխատողների ներգրավման միասնական էլեկտրոնային հարթակի կիրառմամբ աշխատանքային գործունեության հիմքով օտարերկրացի աշխատողներին կտրամադրվի ժամանակավոր կացության կարգավիճակ և այդ կարգավիճակը հաստատող քարտ:

Համապատասխան միջազգային պայմանագրերի ուժով աշխատանքի թույլտվություն ստանալու պահանջից ազատված օտարերկրացիներին կտրամադրվի օրինական բնակությունը հավաստող տեղեկանք: 

Օտարերկրացի աշխատողների ներգրավման միասնական էլեկտրոնային հարթակը թույլ կտա մուտքագրել աշխատանքային գործունեություն իրականացնող օտարեկրացիների տվյալները, հավաքել հստակ վիճակագրությունը, ավելի արդյունավետ համակարգել և վերահսկել գործատուների կողմից օտարերկրացիներին աշխատանքի ընդունելու գործընթացը:

Արդյունքում՝ կպարզեցվի օտարերկրացիներին աշխատանքի թույլտվության տրամադրման հետ կապված գործընթացում ներգրավված պետական մարմինների աշխատանքը, ընթացակարգը դարձնել հասանելի և դյուրին թե՛ գործատուների, թե՛ օտարերկրացիների համար, բարձրացնել մատուցվող ծառայությունների որակը, բարելավել ընդհանուր համակարգը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում