ՎՎարդուհի Հարությունյան

Վարույթ է ընդունվել մոլորվելու հետևանքով գերության մեջ հայտնված երիտասարդ արցախցուն բռնության ենթարկելու վերաբերյալ քրգործը

Վարույթ է ընդունվել մոլորվելու հետևանքով գերության մեջ հայտնված երիտասարդ արցախցուն բռնության ենթարկելու վերաբերյալ քրգործը
Արցախի ՔԿ ՀԿԳ քննության վարչությունում վարույթ է ընդունվել 2021 թ. նոյեմբերի 23-ին՝ ժամը 07:30-ի սահմաններում, Արցախի Մարտունու շրջանի Աշան համայնքի 2000 թ. ծնված բնակչի հնարավոր մոլորվելու և Արցախի օկուպացված ու փաստացի Ադրբեջանի Հանրապետության ԶՈՒ կողմից վերահսկվող տարածքում ադրբեջանական զինծառայողների կողմից մինչև ս.թ. նոյեմբերի 26-ը գերության մեջ գտնվելու, Ադրբեջանի զինված ուժերի մի խումբ անձանց կողմից ազգային ատելության շարժառիթով դիտավորությամբ բռնության ենթարկելու և վերջինիս առողջությանը կյանքին վտանգ սպառնացող՝ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ Արցախի քրեական օրենսգրքի 111-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 11-րդ կետերով հարուցված քրեական գործը:
 
Նախաքննությունը շարունակվում է:
 
Ինչպես արդեն հայտնել ենք, Արցախի ազգային անվտանգության ծառայությանը հաղորդվել էր Մարտունու շրջանի Աշան համայնքի 2000 թ. ծնված բնակիչ Մ.Մ.-ի անհայտ կորելու մասին:
Ռուս խաղաղապահների միջնորդությամբ նա հայկական կողմին էր վերադարձվել:
 
Արցախի դատախազությունից հայտնել էին, որ գերության մեջ նա ենթարկվել է բռնության, առողջությանը պատճառվել է ծանր վնաս: 
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում