Գառնիի երկրաֆիզիկական դիտարանը հերթական երկրաշարժն է գրանցել Շողակաթ համայնքի տարածքում: Նույն տարածքում այս տարվա երկրորդ երկրաշարժի ուժգնությունը թեև մոտակա գյուղերում զգացվել էր, սակայն ուժգնությամբ փետրվարյանից թույլ էր: Տարեսկզբին գրանցված երկրաշարժի համեմատ նաև հետցնցումներն ավելի ուշ են գրանցվել և թույլ:
Երեք ու չորս մագնիտուդի դեպքում հետցնցումները տեղի ունեցել մեկ ժամ հետո, այստեղ տեսնում ենք միայն մեկ ժամվա տվյալը: Իսկ այստեղ ունենք հետցնցումներ՝ անմիջապես հետո:
Մեկ տարվա ընթացքում Գեղարքունիքի այս հատվածում կրկնվող երկրաշարժը բնական երևույթ է՝ ասում են մասնագետները: Երկրաֆիզիկայի դիտարանը երկրաշարժի մասին հայտարարում է միայն, երբ այն զգում են նաև տարածաշրջանի բնակիչները: Այս տարի այստեղ երկրաշարժեր էլի են եղել, սակայն թույլ մագնիտուդով՝ ասում է սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տնօրենի պաշտոնակատարը:
Սոս Մարգարյան (ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տնօրենի պաշտոնակատար) - Երեք ու չորս մագնիտուդով որ տեղի ունեցավ երեկ, հարակից համայնքներում զգացվեց երեք, չորս բալ ուժգնությամբ, որը էպիկենտրոնում կազմում էր 4-ից 5 բալ, որը շատ բնական երևույթ է մեր դեպքում, որովհետև այդ բոլոր օջախները գտնվում են Փամբակ-Սյունիք Սևանի սեգմենտներից մեկի վրա:
Թեև ուժեղ երկրաշարժի կանխատեսումը բարդ ու երկարատև գործընթաց է, սակայն մասնագիտական վերլուծությունները ցույց են տալիս, որ ավելի ուժեղ երկրաշարժ չեն սպասում:
Սոս Մարգարյան - Մեզ մոտ մեծ անոմալ դաշտերի փոփոխություն չենք նկատում, փոքր, լոկալ կա, որի բնական դրսևորումն այս երկրաշարժն է:
Մեր տարածաշրջանի ակտիվ խզվածքներից մեկը Ջավախքի տարածքում է: Համեմատաբար ակտիվ է նաև Գավառագետի խզվածքը, որտեղ օրեր առաջ ևս երկրաշարժ գրանցվեց: Ըստ մասնագետների՝ խզվածքները կարող են ակտիվ լինել, սակայն արձանագրվեն թույլ երկրաշարժեր:

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՍԱՏՄ-ն արձագանքում է պտուղ-բանջարեղենում թունաքիմիկատների քանակի գերազանցման տեղեկություններին

Հանրային քննարկման է ներկայացվել որոշման նախագիծ, որով առաջարկվում է երկարացնել ԼՂ-ից տեղահանված անձանց տրամադրվող սոցիալական աջակցության ծրագրերի ժամկետները

ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրա

Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 22-25-ն աշխատանքային այցով կգտնվի Ամերիկայի Միացյալ Նահանգներում

Վաղ առավոտյան չհայտարարված այց կատարեցի ՊՆ զորամասերից մեկը, որտեղ եղել էի մի քանի օր առաջ․ Պապիկյան

Թռչում ենք Նյու Յորք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Վաչե Հովակիմյանը և Էդգար Հայրապետյանը լրացրել են միջազգային վարպետի երրորդ նորմաները․ Վաչեին պաշտոնապես կշնորհվի միջազգային վարպետի կոչում

Բեռլինի թանգարանային կղզու վեց թանգարանի ավելի քան 50 նմուշ է բերվել Հայաստան․ ցուցադրությունը կգործի մինչև մարտի 21-ը

Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը



