Գեղարքունիքում և Երևան-Սևան ճանապարհին արձանագրվել է ճանապարհային երթևեկության կանոնների 144 խախտում

ԱԱրսեն Մկրտչյան

Դեկտեմբերի 14-ին՝ ժամը 12:30-15:00-ն, ՃՈ ճանապարհապարեկային ծառայության բաժնի ուղեկցող հատուկ վաշտի և 2-րդ սպայական գումարտակի ծառայողներն ուժեղացված ծառայություն են իրականացրել Գեղարքունիքի մարզում և Երևան-Սևան ճանապարհին՝ արձանագրելով ճանապարհային երթևեկության կանոնների 144 խախտում։ Մասնավորապես, պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 14 տրանսպորտային միջոց, որոնցից 4-ը հետախուզման մեջ էր։

Հայտնաբերվել է մեքենան ոչ սթափ վարող՝ 1, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 1 անձ։ Բացի դրանից՝ հայտնաբերվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի շահագործվող՝ 11, թաղանթապատված դիմապակիով՝ 21, առանց հաշվառման համարանիշերի շահագործվող 1 մեքենա։

Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում