ԼԼիլիթ Սեդրակյան

Արագածոտնի մարզպետը հետևել է մարզի դպրոցներում իրականացվող ծրագրերի ընթացքին

Արագածոտնի մարզպետը հետևել է մարզի դպրոցներում իրականացվող ծրագրերի ընթացքին

Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը, մարզպետի տեղակալ Հարություն Գուլյանի և ԿՄՍ վարչության պետ Սեդա Սողոմոնյանի ուղեկցությամբ, այցելել է Արագածավանի թիվ 1 և թիվ 2 միջնակարգ դպրոցներ:

 

Դպրոցների տնօրենների ուղեկցությամբ շրջայց կատարելով մասնաշենքերում՝ մարզպետը ծանոթացել է առկա շենքային և գույքային պայմաններին, իրականացված ծրագրերին, որից հետո հանդիպել և զրուցել է դպրոցների անձնակազմերի հետ:

 

Քննարկվել են դպրոցների պայմանների բարելավման, կրթական գործընթացի կազմակերպման և հանրակրթության ոլորտին վերաբերող մի շարք հարցեր:
 
Մարզպետի տեղակալ Հարություն Գուլյանին և ԿՄՍ վարչության պետ Սեդա Սողոմոնյանին մարզպետը հանձնարարել է գույքագրել դպրոցներում առկա խնդիրները, համակողմանի ուսումնասիրել և դրանց լուծման վերաբերյալ իրեն ներկայացնել առաջարկություններ:
 

Նշված երկու դպրոցներին Արագածոտնի մարզպետարանը հատկացրել է շուրջ 10 միլիոն դրամ, որով կատարվել են հետևյալ աշխատանքները.

 

Արագածավանի թիվ 1 միջնակարգ դպրոց.
 
ձեռք են բերվել աշակերտական գույք և համակարգիչներ
 
Արագածավանի թիվ 2 միջնակարգ դպրոց.

 

ձեռք են բերվել աշակերտական գույք, համակարգիչներ, ջեռուցիչներ, կառուցվել է միջանցքների ջեռուցման համակարգը, հիմնանորոգվել է եռաֆազ հոսանքի և բաշխիչ վահանակի ողջ ցանցը, վերանորոգվել է մարզադահլիճի հատակը:
 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում