ԱԱրսեն Մկրտչյան

Հանրային հեռուստաընկերության աշխատակիցները պարգևատրվել են ԱԺ հուշամեդալով

Հանրային հեռուստաընկերության աշխատակիցները պարգևատրվել են ԱԺ հուշամեդալով

Դեկտեմբերի 14-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հյուրընկալել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության աշխատակիցներին` գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանի գլխավորությամբ: 2021 թվականը Հանրային հեռուստաընկերության համար հոբելյանական է. Առաջին ալիքը նշում է հիմնադրման 65-ամյակը:

Խորհրդարանի ղեկավարը, շնորհավորելով հեռուստաընկերության հիմնադրման 65-ամյակի առթիվ, շնորհակալություն է հայտնել աշխատակիցներին՝ բարձրորակ հեռուստատեսային բովանդակություն ապահովելու և պրոֆեսիոնալ աշխատանքի համար:

ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է, որ իր համար մեծ պատիվ է պարգևներ հանձնել հեռուստատեսության անխափան եթերն ապահովող և տարիների ավանդ ունեցող աշխատակիցներին:

Ալեն Սիմոնյանը հուշամեդալներով է պարգևատրել Հանրային հեռուստաընկերության աշխատակիցներ՝ Գառնիկ Թեփուչեկյանին, Պետրոս Ղազարյանին, Թերեզա Կասյանին, Հերմինե Բաղդասարյանին, Մելիք Մայիլյանին, Արմինե Նիկողոսյանին, Պողոս Նազարյանին, Արթուր Ղանդիլյանին, Սամվել Աղանյանին, Մարինե Բլբուլյանին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում