Ստեփանավանի հրդեհը մարվել է. այրվել է մոտ 6000 հակ անասնակեր

ԱԱրսեն Մկրտչյան

Դեկտեմբերի 13-ին` ժամը 8:32-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան քաղաքի «Բագեր» կոչվող հանդամասի պահեստում այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ այրվում է պահեստավորած անասնակեր (մոտ 6000 հակ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 9։17-ին, մարվել՝ դեկտեմբերի 14-ին՝ ժամը 12:00-ին: Այրվել է կուտա­կած անասնակեր՝ մոտ 6000 հակ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում