Պետություն-մասնավոր գործակցությամբ իրականացված պեղումների արդյունքները

ԳԳայանե Թամամյան

Իրենա Քալանթարյան (ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող) - Էստեղ պատկերում է մի մեծ կարաս, որը վերևի հատվածում երկու անցք ունի, և նույն հորից գտնված փոքր բաժակ: Էս բաժակը միջնադարյան հնագիտությանը նորից անհայտ է, բաժակի այս տեսակը:

Վերջին տարիների Գետահովիտ և Ենոքավան գյուղերի տարածքում կատարված հնագիտական պեղումների գտածոներից է: Արշավախմբի ղեկավարի խոսքով՝ վաղ բնակության առումով քիչ ուսումնասիրված այս տարածքներում պեղումները սկսվել են դեռ 10 տարի առաջ, սկզբում՝ փոքր ծավալով, ֆրանսիական «Միշն Կովկաս» ծրագրի հետ համատեղ: Հայտնաբերված քարայր-բնակատեղիները խախտել են դարերի լռությունը:

Իրինա Քալանթարյան - Քարայրերը բնակեցված են եղել 11-13-րդ դարերում՝ կրակմարիչներով, թոնիրներով, բացահայտեցինք մի շատ հետաքրքիր ու յուրօրինակ թաղման կառույց: Հաջորդ շերտը, որ հաջողվեց բացահայտել, պղնձի, քարի դարին վերաբերող շերտերն են, որի մեջ բավական շատ հետաքրքիր նմուշներ հայտնաբերեցինք, որոնք եկան լրացնելու այն պակասը, որը մենք ունեինք տվյալ ժամանակաշրջանն ուսումնասիրելու գործում:

2018 թ. ֆրանսիական ծրագրի ավարտից հետո էլ պեղումները շարունակվեցին, այս անգամ՝ Իջևանի գինու և կոնյակի գործարանի ֆինանսական աջակցությամբ:

Իրինա Քալանթարյան - Մենք էդ ընթացքում բազմաթիվ գիտական աշխատանքներ ստեղծեցինք, որոնք ևս բավական կարևոր են; Գետահովիտի քարայրի պեղումները կարևոր նշանակություն ունեն ոչ միայն Տավուշի տարածաշրջանի հնագիտական հուշարձանների ուսումնասիրման, այլև շատ մեծ լումա են ներդնում ընդհանրապես համաշխարհային հնագիտական ուսումնասիրություններում:

Գտածոներն այժմ Իջևանի երկրագիտական թանգարանում են, իսկ մի փոքր մասն օրվա խորհրդին համահունչ ներկայացված է Իջևանի գինու և կոնյակի գործարանում: Այստեղ գործարար Էմին Եզիազարյանին փոխնախարար Արա Խզմալյանը հանձնեց ԿԳՄՍ նախարարի շնորհակալագիրը: Հնագիտական արժեքների բացահայտման, պահպանման և հանրայնացման գործում, մասնավոր հատվածի ակտիվացումը փոխնախարարը համարեց վերջին շրջանի ձեռքբերումներից մեկը:

Արա Խզմալյան (ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար) - Դրանց ծավալներն այնքան մեծ են, որ միայն պետական միջոցներով, պետական պաշարներով հասնել ցանկալի արդյունքի, հնարավոր չէ: Դա պիտի լինի մեր քաղաքականությունը մեկենասության խրախուսման և խթանման, և ես հույս ունեմ՝ նման քայլերով ավելի կընդգրկենք մասնավոր հատվածը պետական քաղաքականության մեջ:

Այս տարի գործարանը նշեց հիմնադրման 70-ամյակը, գինեգործությունը որպես արվեստ հռչակած գործարարի խոսքով՝ մշակութային արժեքների պահպանմանն օժանդակելը ամեն հայի հոգու պարտքն է:

Էմին Եղիազարյան (Իջևանի գինու և կոնյակի գործարանի սեփականատեր) - Էստեղ մեր ամբողջ ազգի շահն է խոսում, դրա համար մենք փորձեցինք աջակից լինել այս գործում, և, կարծում եմ՝ դա կդառնա ավանդույթ, և մենք կփորձենք շարունակական պահել այս գործընթացը:

Պեղումները կվերսկսվեն հաջորդ տարվա սեպտեմբերին, հնագետները համոզված են՝ հետաքրքիր բացահայտումները դեռ առջևում են:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում