ԳԳոհար Սարգսյան

Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը հետաձգվել է

Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը հետաձգվել է

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մի քանի շաբաթ տևած դադարից հետո վերսկսել է ու հետաձգել Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը:

Դատավոր Աննա Դանիբեկյանը տեղեկացրել է, որ նիստից առաջ ստացվել է Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանի դիմումը, որով նա հայտնել է, որ վատառողջ է և չի կարող ներկայանալ նիստին։

Գևորգյանի մյուս պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևն էլ տեղեկացրել է, որ դադարեցրել է ներկայացնել նրա շահերը։ Դատարանը նաև ստացել է Գևորգյանի միջնորդությունը Հայաստանից ժամանակավոր բացակայելու վերաբերյալ, որը սակայն պաշտպանների բացակայության պայմաններում չի քննարկվել։ Դատական նիստը մեկ շաբաթով հետաձգվել է:

Նիստից հետո մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը «Լուրերի» հարցին ի պատասխան հայտնել է, որ դատախազությունը բողոքարկել է անփոփոխ թողնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի՝ Ռոբերտ Քոչարյանին և նրա նախկին երեք ենթականերին սահմանադրական կարգի տապալման հոդվածով արդարացնելու որոշումը:

«Վճռաբեկ բողոքն արդեն պատրաստված և ուղարկված է Վճռաբեկ դատարան: Վերաքննիչ դատարանը հիմնականում համաձայնել է առաջին ատյանի դատարանի դիրքորոշումների հետ առանց հավելյալ պատճառաբանությունների»,- ասաց Բաղդասարյանը: 

Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում