ԳԳոհար Սարգսյան

Տարեց մոր սպանության կասկածանքով ձերբակալվել է որդին

Տարեց մոր սպանության կասկածանքով ձերբակալվել է որդին

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ (Սպանությունը) հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ 67-ամյա կնոջ սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ըստ նախնական տվյալների՝ 2021 թ. դեկտեմբերի 13-ին՝ ժամը 18:50-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Կապան քաղաքի Մ.Ստեփանյան փողոցի բնակարաններից մեկում առկա է կնոջ դի:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և վերոհիշյալ հասցեում, ննջասենյակի հատակին  մեջքի վրա պառկած դիրքով հայտնաբերել է գլխի շրջանում ակնհայտ մարմնական վնասվածքների տեղակայումներով՝ նույն հասցեում բնակվող 67-ամյա կնոջ դին:

Նախնական զննությամբ, բացի գլխի շրջանում առկա մարմնական վնասվածքներից, արյունազեղման ձևով մարմնական վնասվածքներ են հայտնաբերվել նաև դիակի պարանոցի առաջային մակերեսին:

Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ոևը տուժողի՝ 1979 թ. ծնված որդին է: Վերջինս ձերբակալվել է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում