ԳԳայանե Թամամյան

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1527 նոր դեպք, մահացել է 46 պացիենտ

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1527 նոր դեպք, մահացել է 46 պացիենտ

Դեկտեմբերի 13-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1 527 նոր դեպք` գրում է jnews.ge կայքը:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 4 588 մարդ, մահացել է 46 պացիենտ:

Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 890 813 դեպք, որից ապաքինվել է 837 263 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 12 777:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 21 264 հետազոտություն, այդ թվում 13 922-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 7 342-ը՝ ՊՇՌ թեստով:

Դրականության օրական ցուցանիշը 7.18% է, վերջին 14 օրվանը՝ 7.8%, վերջին 7 օրվանը՝ 7.45%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 311 840 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 2 500 մարդ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 35 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 6 138 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 1183 անձ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում