ՄՄարի Կոստանյան

ՍԱՏՄ տեսուչները ստուգայցեր են իրականացրել Երևանում, Վայոց ձորի, Արարատի և Գեղարքունիքի մարզերի հանրային սննդի կետերում

ՍԱՏՄ տեսուչները ստուգայցեր են իրականացրել Երևանում, Վայոց ձորի, Արարատի և Գեղարքունիքի մարզերի հանրային սննդի կետերում

Հանգստյան օրերին՝ դեկտեմբերի 11-ին և 12-ին, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի, ինչպես նաև Արարատի և Կոտայքի մարզային կենտրոնների տեսուչները կորոնավարակի դեմ ձեռնարկվող միջոցառումների վերահսկողության ստուգայցեր են կատարել մայրաքաղաքի 37 հանրային սննդի կետերում և իրացման ցանցում: Խախտումներ չեն հայտնաբերվել:

 
May be an image of 1 հոգի և ներսումը

 

Նույն ժամանակահատվածում ստուգայցեր են եղել նաև Վայոց ձորի (15), Արարատի (12) և Գեղարքունիքի (14) մարզերի սննդի շղթայի կազմակերպություններում:

 

May be an image of 1 հոգի, standing և ներսումը
 
Արդյունքում միայն Արարատի մարզի 1 օբյեկտում է հայտնաբերվել խախտում, և կազմվել արձանագրություն:
 
May be an image of 2 մարդ, people standing և ներսումը

 

Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:

 

Հիշեցում․ Կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան։
 
 
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում