Հանրային տրանսպորտի վարորդները վերադարձել են աշխատանքի

ԼԼիլիթ Սեդրակյան

Երևանում մի շարք երթուղիների վարորդներ այսօր դուրս չեն եկել աշխատանքի, ինչի պատճառով հարյուրավոր քաղաքացիներ չեն կարողացել աշխատանքի հասնել:

Վարորդները պահանջել են վերանայել իրենց աշխատանքային պայմանները: Խոսքն առաջին հերթին աշխատավարձերի բարձրացման, ինչպես նաև մեքենաների և վարորդների ապահովագրության մասին է:

Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի և բողոքի մասնակիցների մի քանի ժամ տևած բանակցություններից հետո վարորդները վերադարձել են աշխատանքի՝ նշելով, որ Երևանի քաղաքապետարանը խոսք է տվել բավարարել իրենց պահանջները:

Եթե դա տեղի չունենա, մասնակիցների խոսքով, իրենք կրկին գործադուլ են անելու:

«260 հազար աշխատավարձն ասում են, որ պետք ա ստանաս. 14 օր ես որ աշխատեմ, դրանով ընտանիք չեմ կարա պահեմ»,- բողոքում է վարորդներից մեկը:

Մանրամասները՝ տեսանյութում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում