ԳԳայանե Թամամյան

Գավառի առանձնատներից մեկում հրդեհ է բռնկվել. կա զոհ

Գավառի առանձնատներից մեկում հրդեհ է բռնկվել. կա զոհ

Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15:09-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի առանձնատներից մեկում․ ներսում քաղաքացի կա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:54-ին, մարվել՝ 16:50-ին:

Փրկարարները ննջասենյակում հայտնաբերել են Վ․ Ա․-ի (ծնված 1978 թ․) դին: Այրվել են ննջասենյակի հատակը (մոտ 8 քմ) և գույք։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում