
Քաղաքի բյուջեով ձեռք բերված նոր ավտոբուսների առաջին խմբաքանակը՝ 63 ավտոբուս, այսօրվանից սկսեց աշխատանքը 3, 20, 97, 99 համարի երթուղիներով: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
- նոր ավտոբուսներ պետք է մուտք գործել միա՛յն առջևի դռնից.
- վճարել ուղևորության սկզբում՝ մետաղադրամ ընդունող սարքերի միջոցով և ուղևորության վերջում ավտոբուսից դուրս գալ հետևի դռնով:

- Մինչև միասնական էլեկտկրոնային տոմսային համակարգին անցնելը, վճարման սարքը կընդունի միայն 100 դրամանոց մետաղադրամներ։
- Ավտոբուսների սրահը տեսահսկվում է՝ ուղևորների և, ընդհանրապես, երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով:
- Սրահի ներսում և դրսում բոլոր զգուշացնող, իրազեկող գրությունները հայերենով են, ինչպես նաև՝ անգլերենով և ռուսերենով:
- Սրահում առկա են USB լիցքավորման կետեր` բոլոր նստատեղերի մոտ, նաև կանգնած ուղևորների համար:

- Ավտոբուսները ցածրահատակ են և ունեն նստատեղեր մանկասայլակներով, ինչպես նաև հաշմանդամության սայլակներով ուղևորների համար:
- Վարորդները հատուկ համազգեստով են, հատուկ հրահանգավորված են երթևեկության ընթացքում չծխելու և հեռախոսով չխոսելու պահանջի մասին:
- Ավտոբուսներն աշխատում են CNG շարժիչներով՝ բնական գազով, որն, իմիջիայլոց, դասվում է «կանաչ» վառելիքների շարքը։







