ԱԱրսեն Մկրտչյան

Կորոնավիրուսի 3542 նոր դեպք Վրաստանում

Կորոնավիրուսի 3542 նոր դեպք Վրաստանում

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3542 նոր դեպք, տեղեկացնում է Jnews.ge կայքը: Վերջին 24 ժամում կատարվել է 57978 թեստ, որից 34558-ը՝ հակագենի արագ թեստով և 23420-ը՝ ՊՇՌ թեստով:

Դրականության ցուցանիշը. օրական՝ 6,11%, վերջին 14 օրը՝ 7,93%, վերջին 7 օրը՝ 7,93%:

Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 886364 դեպք: Ապաքինվել է ևս 2234 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 827676:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 64 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից մահացել է 12695 անձ:

Վրաստանում  կատարվել է 2300323 պատվաստում, օրական՝ 11184:

Կարանտինի ռեժիմում է 37 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 6164 անձ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում