ԱԱրսեն Մկրտչյան

Գյումրիում ավտոմեքենան բախվել է ծառին, շրջվել և բռնկվել. կա տուժած

Գյումրիում ավտոմեքենան բախվել է ծառին, շրջվել և բռնկվել. կա տուժած

Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 21։33-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի կայարանամերձ հրապարակում այրվում է ավտոմեքենա․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Mercedes մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառին, շրջվել և բռնկվել։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, տուժածը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։48-ին, մարվել՝ 22։11-ին։ Այրվել է ավտոմեքենան։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում