ՄՄարի Կոստանյան

«Դատապարտյալների հիվանդանոցի» ինֆեկցիոն բաժանմունքում հետազոտվել և բուժում է ստացել 141 կալանավորված անձ

«Դատապարտյալների հիվանդանոցի» ինֆեկցիոն բաժանմունքում հետազոտվել և բուժում է ստացել 141 կալանավորված անձ

Կորոնավիրուսով պայմանավորված՝ 2021թ. հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 10-ը «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ստորաբաժանման ինֆեկցիոն բաժանմունքում հետազոտվել և բուժում է ստացել 141 դատապարտյալ և կալանավորված անձ։

Դեկտեմբերի 10-ի դրությամբ՝ բուժման գործընթացում է գտնվել 42 անձ։ «Սուրբ Գրրիգոր Լուսավորիչ» քաղաքացիական հիվանդանոցում այսօր գրանցվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի դատապարտյալ, 1967 թվականին ծնված Ա.Հ-ի կենսաբանական մահը։

Դատապարտյալի մոտ սույն թվականի նոյեմբերի 11-ին ախտորոշվել էր COVID-19, նույն օրը վերջինս տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» քաղաքացիական հիվանդանոց։ Մահվան հանգամանքները պարզելու նպատակով նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում