ՄՄարի Կոստանյան

Ռուբինյանց - Պարույր Սևակի փողոցների խաչմերուկում Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Ռուբինյանց - Պարույր Սևակի փողոցների խաչմերուկում Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Ճանապարհային ոստիկանությունից հայտնում են, որ երթևեկության անվտանգության բարելավման նպատակով Երևան քաղաքի Ռուբինյանց - Պարույր Սևակի փողոցների խաչմերուկում 2021 թ. դեկտեմբերի 11-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Փոփոխության արդյունքում Ռուբինյանց փողոցից («Երևան Սիթի» սուպերմարկետի կողմից) ձախ շրջադարձով դեպի Պարույր Սևակի փողոց տրանսպորտային միջոցների երթևեկությունը ձախ եզրային 4-րդ երթևեկելի գոտուց կկազմակերպվի Տ2 տիպի լուսացույցի միջոցով:

Միաժամանակ՝ լուսացույցների ազդանշանների տեսանելիությունը բարելավելու նպատակով նշված խաչմերուկում Ռուբինյանց փողոցի տրանսպորտային լուսացույցները երթևեկելի մասի աջ կողմից կտեղափոխվեն և կտեղակայվեն երթևեկելի մասի վերևի հատվածում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում