ՆՆարե Թադևոսյան

Չնույնականացվող աղբյուրների սահմանումը նորություն է ոչ միայն ներհայաստանյան օրենսդրության մեջ, այլև միջազգային պրակտիկայում. Արթուր Հովհաննիսյան

Չնույնականացվող աղբյուրների սահմանումը նորություն է ոչ միայն ներհայաստանյան օրենսդրության մեջ, այլև միջազգային պրակտիկայում. Արթուր Հովհաննիսյան

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը տեղեկացրել է՝ խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է իր և իր գործընկերների հեղինակած «Զանգվածային լրատվության մասին» օրենքում, Քաղաքացիական և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը։

 

«Ըստ առաջարկվող նախագծի՝ լրատվամիջոցները չեն ազատվի պատասխանատվությունից ֆեյքերին հղում անելու դեպքում։

 

ԶԼ մասին օրենքով սահմանվում է «չնույնականացվող աղբյուր» հասկացությունը: Լրատվական գործունեություն իրականացնողը չի ազատվում տեղեկատվության տարածման համար պատասխանատվությունից, եթե այն չնույնականացվող աղբյուրի տարածած տեղեկատվության վերարտադրությունն է՝ անկախ այդ չնույնականացվող աղբյուրին հղում կատարելու հանգամանքից:

 

Սահմանվում է նույնականացման տվյալների ցանկ, որոնք պարտադիր են լրատվական գործունեություն իրականացնողների համար (չներկայացնելու դեպքում՝ վարչական տույժ):

 

Վերախմբագրվել է ֆինանսական թափանցիկության մասին հաշվետվության հոդվածը՝ հստակեցնելով ֆինանսավորման աղբյուրները և հաշվետվության ձևը (չներկայացնելու դեպքում՝ վարչական տույժ):

 

Նույնականացման տվյալների բացակայության և հաշվետվության հրապարակման պահանջի չկատարման դեպքում լրագրողի հավատարմագրումը պետական մարմիններում ենթակա է մերժման։

 

Շնորհակալություն գործընկերներիս՝ պատգամավորներ Թագուհի Ղազարյանին, Սարգիս Խանդանյանին, Վահագն Հովակիմյանին, արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին և փոխնախարարներին, քաղաքացիական հասարակության և մեդիաոլորտի ներկայացուցիչներին արդյունավետ համագործակցության, առողջ բանավեճերի և նախագիծը լավարկելուն ուղղված առաջարկների համար։

 

Օրենքն ուժի մեջ կմտնի 2022 թվականի հունվարի 1-ից։

 

Հարկ է ընդգծել, որ չնույնականացվող աղբյուրների սահմանումը նորություն է ոչ միայն ներհայաստանյան օրենսդրության մեջ, այլև միջազգային պրակտիկայում, ինչը հույս ունեմ՝ կօգնի բոլորիս ապօրինի տեղեկատվության դեմ պայքարի գործում»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է պատգամավորը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում