ԳԳոհար Սարգսյան

Պատվաստման հավաստագիր կամ ՊՇՌ թեստի պատասխան չներկայացնելու դեպքում գործատուն կարող է աշխատակցին ազատել աշխատանքից

Պատվաստման հավաստագիր կամ ՊՇՌ թեստի պատասխան չներկայացնելու դեպքում գործատուն կարող է աշխատակցին ազատել աշխատանքից

60 կողմ, 0 ձեռնպահ, 26 դեմ ձայներով Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և ««Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: 

Ըստ հիմնավորման՝ նախաձեռնությունն ուղղված է աշխատողների առողջության պահպանմանը:

Այսպես, եթե աշխատողը չի ներկայացնում պատվաստման տեղեկանքը կամ բացասական լինելու վերաբերյալ ՊՇՌ թեստավորման փաստաթուղթը, ապա գործատուն իրավունք է ստանում աշխատակցին չթույլատրել ներկայանալ աշխատավայր:

Որոշ ժամանակահատված նույն պատճառաբանությամբ աշխատանքի չներկայանալու դեպքում գործատուն իրավունք է ստանում աշխատողին ազատել աշխատանքից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում