ԵՊՀ-ում բացվել է Ամերիկյան հետազոտությունների կենտրոն

ՎՎարդան Հովսեփյան

Ամերիկյան հետազոտությունների կենտրոն և «Ամերիկագիտություն» մագիստրոսական կրթական ծրագիր. այս երկուսի պաշտոնական մեկնարկն ազդարարվեց Երևանի պետական համալսարանում: Գաղափարն իրականություն է դարձել ԵՊՀ-ի, Հայաստանում ԱՄՆ դեսպանության և Արիզոնայի պետական համալսարանի գործակցության շնորհիվ:

Հովհաննես Հովհաննիսյան, ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար - Սա բավականին լավ հնարավորություն է մեր ուսանողների համար՝ Միացյալ Նահանգների քաղաքական, մշակութային, կրթական համակարգերը հասկանալու, իրենց փորձը ներդնելու, իսկ հետազոտությունների մասով սա բավական լավ փորձառություն է:

ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին Ամերիկյան հետազոտությունների կենտրոնի ու «Ամերիկագիտություն» մագիստրոսական ծրագիրի ստեղծումը համարեց նշանակալից իրադարձություն:

Լին Թրեյսի, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան - Մագիստրոսական ծրագիրն ուսանողներին հնարավորություն կտա Հայաստանում ուսումնասիրել ամերիկյան քաղաքականությունը, դիվանագիտությունը, տնտեսագիտությունը: Այն հնարավորություն կընձեռի ուսանողներին ձեռք բերել հմտություններ, որոնք թույլ կտան ավելի լավ ճանաչել Միացյալ Նահանգները և նպաստել, որպեսզի հայ հանրությանը նույնպես ներկայացվեն ամերիկյան իրողությունները:

Իսկ Ամերիկյան կենտրոնը, ըստ դեսպանի, կդառնա հետազոտական աշխատանքներ իրականացնող մի կարևոր կառույց, որտեղ տեղի կունենան մտքերի, գաղափարների փոխանակում և որն իր ներդրումը կունենա հայ-ամերիկյան հարաբերությունների խորացման հարցում:

Լին Թրեյսի - Արդեն իսկ առիթ ունեցել եմ տեսնել նմանօրինակ մի դրսևորում, երբ հունիսին աշխույժ քննարկում էր ծավալվել Հայաստանի և Արիզոնայի համալսարանի գիտաշխատողների միջև՝ գերտությունների մրցակցության և արտաքին քաղաքականության հարցերի վերաբերյալ:

«Ամերիկագիտություն» մագիստրոսական ծրագրով արդեն կատարվել է 2021-2022 ուստարվա ընդունելություն: Ընդունվել է 11 ուսանող: Անահիտ Թևոսյանը նրանցից մեկն է, նա ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի շրջանավարտ է, մասնագիտությամբ՝ թուրքագետ:

Անահիտ Թևոսյան, ուսանող - Դեռ շուտ է ինչ-որ մի բան ասել սպասելիքներից, քանի որ մենք նոր մասնագետներ ունենք, որոնք վերապատրաստվել են ՄՆ-ում և հունվարից կսկսեն դասավանդման նոր պրոցեսը մեզ մոտ, սակայն սեպտեմբեր ամսից մինչ այժմ ստացել ենք բազային գիտելիքներ՝ կապված ԱՄՆ-ի հետ՝ պատմություն, արտաքին քաղաքականություն, տնտեսագիտություն և այլն: Սպասելիքներն ինչ-որ չափով արդարանում են, սպասենք տարվա ավարտին:

Անահիտը կարծում է, որ ԵՊՀ-ում բացված նոր կենտրոնն ու մագիստրոսական ծրագիրը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունեն և կնպաստեն ԱՄՆ-ի հետ հարաբերությունների է՛լ ավելի զարգացմանը:

Հեղինակ՝ Աննա Զախարյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում